ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են։

Հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Իրանը չպիտի ունենա միջուկային զենք, Վաշինգտոնը հարվածներ չի հասցրել զինվորականներին ու քաղաքացիական անձանց»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։

Նա մանրամասնել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են 7 B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչ և հակաբունկերային ռումբեր։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին Իրանի ցանկացած ուժային պատասխան կարժանանա շատ ավելի ուժեղ պատասխանի, քան գիշերային հարձակումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել