Գագիկ Ծառուկյանի համոզմամբ` ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև ընտրությունը Հայաստանի համար պետք է ակնհայտ լինի. Հայաստանը պետք է ոչ միայն մնա ԵԱՏՄ կազմում, այլև խորացնի ինտեգրումը «հնգյակի» երկրների հետ: 

Հայաստանի համար չափազանց կարևոր է բարձրացնել իր մասնակցության աստիճանն այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Այդ մասին ասել է  Գագիկ Ծառուկյանը Sputnik-ի հետ զրույցում` խոսելով միջազգային տնտեսական ֆորումի, ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի եվրոպական ուղեգծից և մնա ԵԱՏՄ–ում:

«Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի պետք է մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին. մասնակից ներդրողների ու գործարարների հսկայական թիվը ցույց է տալիս, որ ամենատարբեր ոլորտներում հնարավորությունները շատ են։ Համոզված եմ` նման խոշոր համաժողովներին մասնակցությունը Հայաստանին շատ ու շատ բան կտա»,- նշել է Ծառուկյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել