Ինչպես ավելի վաղ գրել էինք, մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, կապ հաստատեցին մեզ հետ եւ ասացին, որ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։

Աբրահամյանն այս պահին հարցաքննվում է։ Կալանավորելու միջնորդություն կներկայացնեն թե ոչ՝ դեռ պարզ չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել