ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս ձևաթուղթը՝ գրելով. «Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ մեր ստորագրություններով»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։30 տեղ է ունեցել Հայկ Մամիջանյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին «Հայաստան» խմբակցության պատգամավորների միանալու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել