Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար. կիրակի իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա:

Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել  և գրել. «Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան»: Առջևի նստատեղին երեխա է նստած եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել