
Այն բանից հետո, երբ ՔՊ-ական «Խոզը» Հ1-ի եթերով հայտարարեց՝ պետք է ձևավորվի մի խումբ, որը Վեհարանը կազատի «ուխտադրժությունից և սրբապղծությունից», ու չի բացառվում՝ իր շեֆն էլ միանա, Նիկոլը հերթական ստատուսն է երկնել՝ տեղեկացնելով, որ մտադիր են ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար: Ավելին՝ Նիկոլը պատրաստվում է Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը վերցնել իր վրա, իսկ Խումբը հետագայում ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։
Նիկոլը չգիտի՞, որ ավանդական եկեղեցիների առաջնորդներին անհնար է գործնականում հեռացնել. Նրանց կարելի է միայն սպանել: Օրինակ՝ Խորեն Ա Կաթողիկոսին բոլշևիկները խեղդամահ արեցին, Հռոմի պապերին բազմիցս թունավորել են և այլն, բայց երբեք պետությամբ որոշմամբ եկեղեցու առաջնորդ չի փոխվել: Բացառիկ դեպք պետք է դիտարկել Բենեդիկտոս 16-րդ-ի պարագայում էլ հրաժարականը տեղի ունեցավ կամավոր սկզբունքով՝ պայմանավորված առողջական խնդիրերով:
Հիմա Նիկոլն ի՞նչ է պատրաստվում անել, ի՞նչ իրավասությամբ է պատրաստվում նախ՝ հասնել Գարեգին 2-րդի հրաժարականին, ապա՝ նոր կաթողիակոսական ընտրություններին: Երևի ծրագրել է Էջմիածնում «դմբ-դմբ-հու»-ական ցույցեր կազմակերպել կամ պարեկների օգնութամբ Վեհարանը շրջափակել ու բլոկադայի ենթարկել՝ որպես օրինակ ունենալով Արցախի շրջափակումը.թուրքի ձեռագիրն ամեն տեղ է:
Եկեղեցուն մնում է միայն պահպանել ներքին համախմբվածությունն ու Նիկոլի սադրանքներին չտրվել, բռունցքվել ու թուրքական այս տեռորին դիմագրավել՝ հենվելով, բնականաբար, հավատավոր ժողովրդի աջակցության վրա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4216
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել