Երեկ երեկոյան դրա առջև կանգնած՝ ես կրկին համոզվեցի. բոլշևիկները ստեղծել են իրենց սեփական կրոնը՝ պատարագով, նահատակներով և ապակե մասունքատուփի մեջ ամփոփված անապական «սուրբ մարմնով»։
Սա կարող է ծիծաղելի կատակ չթվալ, բայց խորհեք․
- Բուրգ դամբարան՝ բոլորին ծանոթ հավերժության խորհրդանիշ, միայն թե փարավոնի մարմնի փոխարեն այնտեղ հեղափոխության առաջնորդինն է
- Դամբանն ասես մասունքատուփ լինի, որտեղ, ըստ նախատեսվածի, պետք է հանգչի սրբի մարմինը։ Տարբերությունը միայն այն է, որ խաչի փոխարեն կարմիր աստղ է։
- Նոր «առաքյալները» և «սրբերը», ում աճյունները ամփոփված են Կրեմլի պատի մոտ՝  Լենինի գործի ամենահայտնի ռահվիրաներն են
- Բոլշևիկները իրենց են հարմարեցրել նաև Սուրբ Երրորդությունը. Մարքսը՝ «հայր», Լենինը՝ «որդի», իսկ «սուրբ հոգին»՝ կոմունիզմի ուրվականը  Կոմունիստական կուսակցության մանիֆեստից։
 Զարմանալի չէ, որ հեղափոխությունները և հեղափոխականները միշտ բարդ հարաբերությունների մեջ են  կրոնի  և Եկեղեցու հետ։ Հենց այդ պատճառով էլ նրանք ստիպված են սիմուլակրներ ստեղծել՝ ինչպես Գերագույն Էակի պաշտամունքը՝  Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ, ինչպես դամբարանը և բոլշևիկյան «Երրորդությունը», ինչպես Նիկոլի նկարով «սրբապատկերները»՝ 2018-ին։ Ծիծաղելի է երևի Նիկոլին հիշատակել այս ցուցակում, բայց ինձ համար այստեղ կարևորը ոչ թե մարդկանց և իրադարձությունների վարկն ու կշիռն է, այլ նրանց կողմից օգտագործվող տեխնոլոգիան։
Հավատքը պաշտպանել՝ նշանակում է մերժել հեղափոխությունը։ Որովհետև հեղափոխությունը  հենվում է մասսաների հավատի վրա։ Եվ ոչ մի այլ հավատք այն չի հադուրժի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել