Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները: Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մամեդովը Մ. Գրոնոյին տեղեկացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների և խաղաղության օրակարգի մասին։ Նշվել է խաղաղության գործընթացի ավարտման, պարտավորությունների ժամանակին կատարման և փոխադարձ վստահության ամրապնդման համար առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել