Խոսելով «Մայր Հայաստանի» անելիքների մասին՝ Թևանյան Անդոն կարևորել է ՔՊ-ականների հետ երկխոսությունը: «…Պետք է երկխոսել հանրության լայն շերտերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» տարբեր հատվածների, պետական ապարատի հետ, քանզի նրանց մոտիվացիան հաստատ տարբերվում է Նիկոլի մոտիվացիայից։ Նրանց արած սրիկայություններն առանց էնտուզիազմի են (բացառությամբ մի 10 հոգու), իսկ դա այս կեղտոտ մթնոլորտում արդեն իսկ հարաբերականորեն դրական երևույթ կարելի է գնահատել…»,-գրել է 2026-ի ընտրություններին անհամբեր սպասող Անդոն:

Ենթադրվում է, որ Անդոյի՝ ՔՊ-ականների հետ երկխոսելու նպատակը Նիկոլից նրանց հեռանցելն է ու Նիկոլի հարցերը լուծելու հարցում դիմադրությունը ճեղքելը: Լավ նպատակլ է: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ սպասել ևս մեկ տարի, եթե Նիկոլի հարցերը կարելի է շատ արագ լուծել. իմպիչմենտի գորընթացը տալիս է այդ հնարավորությւոնը: Եթե իսկապես Անդոն գիտի ՔՊ-ականների լեզուն ու իր մղումներում անկեղծ է, ապա թող հենց հիմա ծավալի նրանց հետ երկխսություն ու համոզի, որ Նիկոլին իմպիչմենտի երթակելը միակ փրկությունն է: Եթե իսկապես երկխոսություն ծավալելու մեծ վարպետ է, ապա պետք է որ արդյուքնի հասնի: 2026-ին սպասելու իմաստը ո՞րն է, եթե Նիկոլի՝ վարչապետի կաբինետում մնալու ամեն մի հավելյալ օրը մի նոր ողբերգություն է դառնում հայերիս գլխին:

Իրականում Անդոն անկեղծ չէ. նրա համար կարևորը ոչ այնքան Նիկոլի հեռացումն է, որքան այն հարցը, թե ով է նրան փոխարինելու, իսկ քանի որ Մուրազի Բորիկն արդեն սկսել է տվայտվել Դավիթ Համբարձումյանի առաջադրման փաստից, ուստի Անդոն նույնպես նույն տրամաբանության մեջ կգործի՝ նախընտրելով արհեստականորեն երկարաձգել Նիկոլի իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել