Հայտարարելով, թե Նիկոլը փորձում է ռոբասերժական կլանի մասին միֆը վերակենդանացնել՝ Մուրազի Բորիկը մեղադրել էր Սերժ Սարգսյանի թիմին Լևոն Քոչարյանի՝ հրապարակում գտնվելուց ազդվելու ու Սիրուշոյի գրառմանն անսալու հիմքով իշխանությունը զիջելու համար: Բորիկն ակնարկել էր, թե դա բավարար փաստ կամ գործոն չէր, որը կարող էր ստիպել ՀՀԿ-ին իշխանությունը զիջել Նիկոլին:

Բորիկը մի շատ կարևոր արձանագրում է արել՝ ընդունելով, որ 2018-ին կատարվածի հիմքերում կանգնած է եղել նաև երկրորդ նախագահը կամ նրա հետ աֆիլացվող կոնգլոմերատը: Արձանագրել է, որ հայաստանյան քաղաքական դաշտը փաստացի միավորվել էր ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ նրան չթողնելով այլընտրանք: Բայց այստեղ հարցն այլ է՝ ինչո՞ւ է իշխանությունը զիջելու համար Բորիկը մեղադրում երրորդ նախագահին, եթե դրա գլխավոր ինիցիատորներից մեկը եղել է երկրորդ նախագահը: Սարգսյանի իշխանությանը դեմ էին դուրս եկել բոլորը՝ չթողնելով նրան հենման կետ, հետևաբար՝ ի՞նչ պետք է աներ իշխանությունը, բոլորին փրթեր-թափե՞ր, արնահեղությո՞ւն սարքեր, բորիկներին հենց փողոցի մեջտեղում ամորձատե՞ր, որ ամորձատեր, լա՞վը կլիներ:

2018-ի ողբերգությունը տեղի ունեցավ նաև ներկայումս սեփական անձերը որպես «յառի» հականիկոլ մատուցողների մեղքով, որոնք, սակայն, տակից Աննայի հետ համաձայնեցված շրջանակների ծիրից երբեք դուրս չեն գալիս, գիտեն իրենց չափը, չեն հատում Նիկոլի համար զգայուն կարմիր գծերը: Բայց կանգնել ու կատարվածի համար բորիկների կեղտոտ բերանով Սարգսյանին մեղադրել կարող են թերևս միայն Նիկոլի տակն ընկնող անբորաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել