Մինչ ներքաղաքական դաշտում խմորվում են լրջագույն պրոցեսներ, իսկ Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու հեռանկարն է՛լ ավելի առարակայական է դառնում, վերջինս Կաթողիկոսի դեմ իր քայլերն աստիճանաբար է՛լ ավելի է կոնկրետացնում՝ փորձելով դրանց տալ գործնական դրսևորում: Մասնավորապես՝ պնդելով, թե Կաթողիկոսն ունի երեխա ու դիմելով նրան ավազանի՝ Կտրիճ Ներսիսյան անունով, կոչ է արել ազատել Վեհարանը՝ խոստանալով անհրաժեշտ ձևաչափով ապացուցել Գարեգին երկրորդի՝ զավակ ունենալու մասին իր պնդումը: «…Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,-իր գրառումն է եզարափակել Նիկոլը:

Ի՞նչ է անում նա, մի՞թե իսկապես տարված է հայ եկեղեցու անաղարտությունը պահպանելու իդեայով, թե՞ լրիվ այլ խաղ է տանում: «Եկեղեցին ժողովրդին վերադարձնել» խոստացող Նիկոլը, պատվեր կատարելուն զուգահեռ, փորձելու է լուծել իր համար կարևոր մի խնդիր. ներքին օրակարգ է ձևավորում՝ ստվերելու ներքաղաքական պրոցեսներն ու իր իմպիչմենտի թեման: Այսինքն՝ փոխարենը տվայտվելու այն փաստից, որ շուտով կարող են իրեն աթոռազրկել, Նիկոլն ինքն է նախահարձակ լինում՝ թեման շեղելով իրենից:

Ենթադրելի է, որ այս կոչից հետո իշխանական ստրուկները կշրջափակեն Վեհարանն ու նոր Վեհափառ կպահանջեն: Եկեղեցին պետք է ամուր լինի ու րտրվի սադրաքներին՝ շատ լավ հասկանալով, թե այս ամենն ում կողմից է թելադրված ու դեպի ուր է տանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել