Հակոբյան Աննան կոչ է արել լսել Նիկոլի բանախոսությունները, որպեսզի, մասնավորապես, մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնենք:

Ի՞նչ դարավոր խնդիրների մասին է խոսում Աննան, Արցախի՞, Հայկական հարցի՞, թե՞ ազգային ինքնագիտակցության: Այդ դարավոր խնդիրները, որան ատում է Աննան, հայ ժողովրդի դեմ գործված անարդարությունների, հալածանքնբերի ու ցեղասպանությունների հետևանք են: Մոռանա՞նք: Եվ ինչո՞ւ պետք է մենք դա անենք, որ Աննան շարունակի կյանքը վայելե՞լ: Վայելքը լավ բան է, բայց ո՞ւմ հաշվին, ո՞ւմ փողերի կամ արյան: Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս Աննայի իրական դեմքը: Նա կոչ է անում դարավոր խնդիրները մոռանալ, որպեսզի մոռացվեն նաև իր ու իր սեքսուալ զուգըկերոջ գործած հանցանքները, որոնք գործվել են հենց հայ ժողովրդի պատմության ու կենսագրության դեմ: Աննայի համար այդ մոռացությունը կենսական է. եթե մոռանանք, կմոռանանք նաև Արցախի դավադիր կորստի պատմությունը, վաճառքն ու դրանից գոյացած 15 մլրդ դոլարի ճակատագիրը, չենք արժևորի Արարատն ու չենք նեղվի,երբ Նիկոլն այն Աղրիդաղ կոչի: Աննան հենց այդ՝արյունոտ, թալանով ձեռք բերված փողերի հարցն է իր կրթարշավի օգնությամբ նախևառաջ փորձում լուծել, որ կերածը քթով չգա, որ հանգիստ մարսի:

Գալու է ու գալու է շատ շուտով: Հենց որ Նիկոլը կորցրեց իշխանությունը, կերած-խմածները հետ են տալու բոլոր բնական ուղիներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել