Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին:
Գեներալ Լևոն Մնացականյանը` որպես այդ ժամանակվա ՊԲ հրամանատար, հաստատելով իր մասնակցությունն այդ գործողություններին, հակադարձել է դատարան «բերման ենթարկված» այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախավորելու մեջ:
Մնացականյանը վերլուծել է այդ «վկայությունների» ռազմական ասպեկտը, ցույց տալով, որ այդ «ցուցմունքները» մասնագիտական տեսանկյունից հիմնավոր չեն և դրանք չեն կարող փաստական հիմք դառնալ:
Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռազմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել