Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյաներ, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են AP-ին, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Լրատվական գործակալությունը նշում է, որ այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով հայտնի իր քաղաքական առաջնահերթություններին։
AP-ի աղբյուրները հայնտել են նաև, որ այս դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ, եթե նման ցանկություն հայտնեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



