
Երեք պետություն փաստում են, որ «խաղաղության դարաշրջան» չկա
•Ռուսաստանը արձանագրում է լարվածություն Սյունիքի շուրջ։
•ԱՄՆ-ը կանխատեսում է Ադրբեջանի ներխուժումը:
•Իրանը հայտարարում է՝ ՀՀ սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ է։
Երեք հզոր խաղացող՝ երեք ուղիղ ազդակ, որ իրական վտանգը դեռ առջևում է։
Երկու գերտերություն ու հարևան երկիր բաց տեքստով արձանագրում են՝ սահմանների վրա պատերազմ է սպասվում։
Եվ սա ոչ թե վարկած է, այլ փաստ։
Այդ ֆոնին ի՞նչ է անում ՀՀ վարչապետը։
Առավոտից զբաղված է հիստերիկ գրառումներով՝ թիրախավորելով հոգևորականներին, Եկեղեցին, ավանդականության վերջին մնացորդները... Գրառումից գրառում՝ վիրավորանք, ենթատեքստային ատելություն, ցինիզմ։
Անվտանգության նիստ՝ չկա։ Կոնտակտ դաշնակիցների հետ՝ չկա։ Դիվանագիտական կամ ռազմական արձագանք՝ չկա։
Եզրահանգում
Փաշինյանը հիստերիայի մեջ է, բայց ոչ պետության համար։ Նա մարտի է ելել ոչ թե թշնամու, այլ հայկական ինքնության, Եկեղեցու ու վերջին արժեքների դեմ։
Երբ պետության ղեկավարը վտանգի պահին պատերազմում է հոգևոր հենասյուների, ոչ թե թշնամու դեմ, խոսքը կառավարման ճգնաժամի մասին չէ՝ դա պետականության վերացման գաղափարական փուլն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/pfbid0ktAdePryXZg6LXhG5JMYyywiaJ43HhZwv4DkMeWrfBTPBmth5WH48mbSXXN8SGCFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել