Մայիսի 29-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Սյունիքի Խոզնավար գյուղի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն։ Սա ոչ միջադեպ է, ոչ սադրանք։ Սա թիրախային ճնշում է Հայաստանի տարածքային ամբողջականության վրա:
• Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը․
Պաշտպանության նախարարը ասում է՝ «պետք է շարունակենք աշխատել»։
ՔՊ-ական պատգամավորն ահաբեկում է հանրությանը «էսկալացիայի վտանգով»։
ԱԺ նախագահը՝ Ալեն Սիմոնյանը, փոխանակ պետական գնահատական տալու, ֆեյսբուքում հանդես է գալիս անպատասխանատու հիստերիայով՝ վիրավորելով հազարավոր մարդկանց, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մտավորականներին, քաղաքացիներին։
• Ի՞նչ է իրականում կատարվում։
— ՀՀ իշխանությունը սեփական վախը ներկայացնում է որպես հաշվարկված քաղաքականություն։
— Սահմանային հարձակման դեպքերին պետության լռելը դարձել է նորմալ։
— Զիջումը կոչվում է «դիվանագիտություն», թուլությունը՝ «խաղաղություն», իսկ խելամիտ քննադատությունը՝ «դավաճանություն»։
• Եզրահանգում
Եթե կրակոցին չես պատասխանում, ուրեմն ընդունում ես։
Եթե վախենում ես պաշտպանել տունդ, վաղը տուն չես ունենա։
Եթե շփոթում ես առևտուրը պետություն պահելու հետ, վաղը երկիր չես ունենա։
Իսկ ժողովուրդը շարունակում է կանգնած մնալ ճաքած պատի տակ, որի վրա թշնամին կրակում է` անպատիժ, իսկ սեփական երկրի խորհրդարանի ղեկավարը թքում է, կրկին, անպատիժ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել