
Մյուռոնօրհնեքին պաշտոնապես հրավիրելու «պատասխանն» ա։ Լավ ա անում։ Քանի Հայ Առաքելական Եկեղեցին հստակ ու առանց տողատակերի չի ձևակերպել իր մոտեցումն ու վերաբերմունքը հայրենավաճառների մասով, իրեն անդադար հալածելու են, ինչպես թշնամին է դարերով ասպատակել հայի հավատը։ Քանի կաշկանդված եք թշնամում ասել թշնամի, քանի իրականությունը չնկատելով թրքասերների շուրջ համախմբման կոչեր եք հնչեցնում, քանի ՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ չարիքին ասել չարիք, իսկ նեռին՝ նեռ, ինքը հա էլ ձեզ հալածելու, վիրավորելու ու ծաղրելու ա։
Քանի ունեք թեմակալներ, ովքեր չեն հնազանդվում ձեր կոչերին ու դուք նրանց չեք վտարում եկեղեցուց, սա շարունակվելու է։
Իմացեք, որ թրքացված Հայաստանում ձեզ մոլլա չեն կարգելու, պատվարժան հոգևորականներ։ Ծայրահեղ դեպքում Խորեն Ա Կաթողիկոսի ճակատագրին արժանանաք...
Վարդգես Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն» նկարում շատ լավ պատկերված է, թե ինչ է լինում թրքացած Հայրենիքում. 1895 թվականին Վանի Վարագա ս. Նշան վանքի կողոպուտն է թուրքերի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02uwTz2mbfiP54HuMonV1ea9koZVUYUcUvfdCnGMSwBxmAT2eygvsv2f4ctabUQwUel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել