
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգի: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«Մեր նոր համակարգը գործարկվել է այսօր, և դուք կարող եք օգտագործել այն՝
հարցազրույցի օր և ժամ ամրագրելու,
փաստաթղթեր ներկայացնելու,
հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնելու,
ավելի վաղ հարցազրույցի օր ամրագրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել