Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս պատճեները՝ գրելով. «Պարզվում է՝ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը՝ Ալեքսանդր Ազարյանը, ոչ թե հեռացվել, այլ անձնական նախաձեռնությամբ, այսինքն՝ սեփական կամքով է ազատվել ծառայությունից։

Փաստորեն, վերստին ծառայության ընդունելու կամ ուժային այլ կառույցում ծառայության անցնելու որևէ խոչընդոտ բացակայում է։

Ի լրումն Ռուբեն Մելիքյանի նախորդ օրվա հայտարարության՝ տեղեկացնեմ նաև, որ Մերի Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքով ներկայացրածս հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է նաև մեկ այլ քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երկրորդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելը)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել