
Համացանցում բանկի բազմաթիվ օգտատերեր տարածում են screenshot-ներ այն մասին, որ Արդշինբանկն իր (կարծես թե բոլոր) հաճախորդներին, անկախ սեռից ու տարիքից, տարօրինակ բովանդակությամբ ծանուցում է ուղարկել, որտեղ հարց է հնչեցվել՝ «Brat xi es qyachal?»։
Ավելի ուշ բանկը պարզաբանող հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ թեստավորման աշխատանքների ընթացքում աշխատանքային փորձնական հաղորդագրությունն ուղարկվել է իրական միջավայր, հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
Եվ նաև շնորհակալություն է հայտնել վստահության և համագործակցության համար։ Մնում է հասկանալ, թե նման ոչ կոմպետենտ աշխատելաոճից հետո ինչ վստահության մասին է խոսք գնում։ Վաղն էլ հնարավոր է ուղարկեն՝ «Qurs xi ches loxacel?» տիպի հաղորդագրություններ ու էլի ներղություն խնդրելով անցնեն առաջ։