
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ:
Նամակում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։
«Հակամարտության խաղաղ լուծումը կապահովի հարավկովկասյան տարածաշրջանի ավելի բարեկեցիկ ապագա և ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի։ Հիմա ժամանակն է հավատարիմ մնալու խաղաղությանը և սկսելու Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել