
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է.
«Ալիևը հայելային է պատասխանում. եթե մենք ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան։»
V Արցախը գոյություն ունեցող պատմական տարածք է(էր)՝ հայ բնակչությամբ, մշակույթով, պետականությամբ։
X Իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը քաղաքական քարոզչական հնարք է՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։
Ալենի Սիմոնյանի այս ասածը, կարծում եմ, ոչ թե սայթաքում է, այլ նպատակային փորձ՝ հավասարության նշան դնելու ստի ու ճշմարտության միջև, միտումնավոր քաղաքական տեխնիկա է՝ իրականը կասկածի տակ դնելու, իսկ հորինվածը հավասարեցնելու նպատակով։
• Երբ Ադրբեջանի ռազմական սպառնալիքներին ու տարածքային նկրտումներին Հայաստանի պաշտոնյան պատասխանում է՝ «բայց մենք էլ ենք մեղավոր» տրամաբանությամբ` ցնցում է մեր անվտանգության և ինքնիշխանության հիմքերը, եթե դրանք դեռ կան:
• Երբ հայկական պետության խոսքը դառնում է թշնամու բառապաշարի արտացոլանք, երբ պաշտոնյաները ներկայացնում են թշնամու սուտը որպես «հայելային ճշմարտություն», վաղ թե ուշ հայելին կոտրվում է։ Ու դրա շեղբերը խրվելու են իրականության մեջ։
Եզրահանգում
• Արցախն իրական է, «Արևմտյան Ադրբեջանը»՝ հորինվածք։
ՀՀ պաշտոնյան այդ երկուսը դնում է մի հարթության վրա, հարց է առաջանում` ու՞ր է տանում այդ ուղղությունը՝ մոռացման, զիջման, թե ինքնության հրաժարումի՞։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=10233623958052826&id=1594911888&mibextid=wwXIfr&rdid=aqntSPkLwei66S6c#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել