ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին, Ծաղկաձոր քաղաքի Զ․ Հարությունյան փողոցում «Բագի» կվադրոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։
Կողաշրջման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք, մայիսի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել