ՔՊ-ական Հակոբյան Հասոն ձայնի ինքնավստահ տոնով հայտարարել է, որ իրենց պետք չեն իշխանություններին ծառայող ուժեր, ու կասկած չունի, որ ՊՆ-ն հավաքելու է 50%-ից ավելին: «Մենք գիտենք, որ մենք մենակ մենք են և վերջ, մենք հավաքելու ենք 50+1% ձայն, որպեսզի միանձնյա ունենանք էլի իշխանություն: Մենք չենք դիտարկում պլան «բ», կոալիցիաներ, որովհետև նաև չենք նշմարում էնպիսի ուժեր, որոնց հետ կարող ենք կոալիցիա ունենալ»,-առանց ավելորդ համեստության արտահայտվել է Հասոն:

Գիտե՞ք՝ ինչու է Հասոն այսքան ինքնավստահ տոնով արդեն իսկ կանխատեսում սեփական թիմի ջախջախիչ հաղթանակը: Կանխատեսում է, որովհետև իր թիկունքին ունի ընդդիմության մի այնպիսի սեգմենտ, որը պատարստ է ցանկացած գնով այդ ծրագիրը կյանքի կոչել՝ «կռելու ենք» լոզունգի ներքո: Նույնիսկ բացառված չէ, որ դեռ էս գլխից «կռողների» հետ եկել են համաձայնության. նրանք չեն խանգարում ՔՊ-ին, ՔՊ-ն էլ որպես ընդդիմություն հանդուրժում է կռողներին: Ակհայտ է, որ իմպիչմենտի տարբերակը խառնում է այս ենթադրյալ պայմանավորածությունը՝ խառնելով թե՛ «կռողների» ու թե՛ 50+1 խփողների ծրագրերը:

Ցավոք, Հասոյի ինքնավստահությունը պետք է ոչ թե համարել ինքնասիրահարվածության պտուղ, այլ ունեցած հնարավորություններից բխող համոզմունք. 2021-ի փորձն է հուշում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել