Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին: Առաջարկվում էր սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով: Որպես բացասական եզրակացության հիմնավորում Կառավարությունը նշել է նպատակահարմարութան բացակայությունը:

Արժե՞ զարմանալ՝ նկատի ունենալով ասենք Էրդողանի գրքերի հանդեպ Նիկոլի տածած անկեղծ սերը կամ սուրճի սեղանի շուրջ Իլհամի հետ նրա սիլի-բիլիները: Ինչպես հայտնի է, Հայաստան եկած Լավրովը գնացել էր Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եվ ահա պարզվեց, որ Միրզոյան Արոն նրան չի էլ ուղեկցել: Չի ուղեկցել քանի որ ուղեկցելու դեպքում ինքն էլ պետք է հարգանքի տուրք մատուցեր, մի խծաղկեպսակ խոնարհեր, իսկ քանի որ այդ քայլով նա թուրքերին մեծ տհաճություն կպատճառեր, ուստի Նիկոլը հրամայել է հանգիստ սթրվել:

Թուրքերին տհաճություն չպատճառելու բուռն ցանկության հետևանք է նաև Ցեղասպանության ժխտման քրեականացման նախագիծը մերժելը. Նիկոլը «Արևմտյան Ադրբեջան» է կառուցում, որտեղ տեղ չունեն Ցեղասպանութան մասին հիշողությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել