
ԱՄՆ-ն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) պլանային փորձարկում, չորեքշաբթի՝ մայիսի 21-ին, հայտնել է Կալիֆոռնիայի Վանդենբերգի ռազմաօդային բազան, որտեղից էլ տեղի է ունեցել արձակումը: Հրթիռը հագեցած է եղել մեկ Mark-21 High Fidelity De-Entry մարտագլխիկով, հաղորդում է DW-ն: Մարտագլուխը մոտ 4200 մղոն անցնելով՝ հասել է Ռոնալդ Ռեյգանի անվան բալիստիկ հրթիռային պաշտպանության փորձարկման կայան, որը գտնվում է Կվաջալեյնում, Մարշալյան կղզիներում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնում։
«Այս փորձարկումը սովորական և պարբերական միջոցառումների մի մասն է, որոնք նախատեսված են ցույց տալու համար, որ Միացյալ Նահանգների միջուկային զսպման միջոցները մնում են անվտանգ, պաշտպանված և արդյունավետ 21-րդ դարի սպառնալիքները զսպելու գործում և վստահություն են ներշնչում մեր դաշնակիցներին», - ասվում է հայտարարության մեջ։