
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է բոլոր ուղղություններով առավելագույնս զարգացնել. այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եչրևանյան հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին` «ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների բաց սպառնալիքներին»
«Նախկինի պես համարում ենք, որ մեր դաշնակցային հարաբերություններում կարևորագույն ոլորտներից է անվտանգությունը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանը», - ընդգծել է նա:
Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: