
168.am-ը գրում է.
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո 168.am-ի նշեց, որ ինչ եղել է 1915թ., տեղի է ունենում նաև այսօր:
«Քաղաքականությունը, որն ունեցել են թուրքերը, այսօր շարունակում են ադրբեջանցիները, և թուրքական իշխանությունները ևս այսօր ունեն այնպիսի հռետորաբանություն, որը նմանվում է 1915թ. հռետորաբանությանը: Արցախի մեր քույրերն ու եղբայրները 21-րդ դարում էթնիկ զտման են ենթարկվել և այդ ռազմատենչ և ցեղասպան գործողությունը, որն իրականացնում է Ադրբեջանն այսօր, իդենտիկ է քեմալական բարքերին: Մեր երիտասարդությունը պետք է իմանա պատմությունը և գիտակցի, որ միայն պայքարի ջահը վառ պահելով մենք կարող ենք վերաիմաստավորել մեր գոյությունը, այն հաղթանակները, որոնք տարվել են մեր պապերի կողմից»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանի գործող իշխանությունները հայոց պատմության վերաբերյալ կեղծիքներ տարածելով՝ փորձում են մոլորեցնել սերունդներին, որպեսզի հայկական ապագայի վերաբերյալ տեսլականը զրոյացվի:
Մանրամասները՝ տեսանյութում