Նեղված Էրդողան-Նիկոլ-Իլհամ հանդիպումից՝ Թևանյան Անդոն «դարդերը տվել է թղթին» ու եզրակացրել, որ Հայասանի՝ առանց այն էլ խայտառակ վիճակն է՛լ ավելի են բարդացնում «ներսի ծաղրածուները»: «…ու եթե սրան գումարենք ներսի ծաղրածուների արածները, ապա պատկերը շատ ավելի ողբերգական կդառնա: Աշխարհաքաղաքական թափառաշրջիկի ու ծաղրածուների տեղը քաղաքական աղբամանում է, այլ ոչ թե պետության ղեկին, խորհրդարանում կամ այլ տեղերում»,-եզրահանգել է  Մուրազի Բորիկի մեծը:

Անդոն միանգամայն ճիշտ է, չես վիճի: Բայց գլխավոր հարցն այլ է՝ ո՞ւմ է նկատի ունեցել նա «նեքին ծաղրածուներ»-ի տակ: Օրինակ՝ շատերը կան, որ մի ծաղրածու էլ իրեն են համարում՝ ելնելով բացառապես օբյեկտվ իրողություններից: Մի՞թե կլոունություն չէ այն, ինչ որ Անդոն է  անում քաղաքական դաշտում արդեն երկար ժամանակ. մի քանի տարի է՝ իր տեղն է փորձում գտնել քաղաքական արևի տակ, բայց մե՛կ այստեղ են տշում, մե՛կ՝ այն, մե՛կ ուղարկում են փողոց՝ բողոքավոր մարդկանց քայլեցնելու ու իրավիճակը լիցքաթափելու, մե՛կ քսի են տալիս  ատվտոբուսների վրա՝ իբր Ավինյան Տիկոյի դեմն առնելու: Հիմա էլ իր հալով ընդդիմության հիմնական շոգեքարշի դերում է  իրեն տեսնում՝ բորիկների հետ միասին նվնվալով:

Այո՛, Անդոն ճիշտ է. քանի դեռ դաշտը լի է իր նմաններով, Աննայի ծոցի արքան հանգիստ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել