Tert.am-ը գրում է.

Այսօր մենք ականատես ենք լինում մի վտանգավոր երևույթի: Իշխանության պետական ողջ քարոզչական ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը: Այս մասին Աժ ճեպազրույցում ասաց «Հայսատան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Իշխանության  հիմնական նպատակն ու թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական ու մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ»,-ասաց Օհանյանը:

Լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, և իր  կարծիքով հայ-ադրբեջանական  բանակցությունները հիմա ո՞ր կետին են հասել՝ պատասխանեց. «Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին, կարելի է ասել, նաև լարված է և արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից, և բացի դրանից, նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել