Երեկ այստեղից խոսվեց առաջին տիկին Աննա Հակոբյանի մասին, ինչ-որ բառեր էին օգտագործում այստեղ, հարիր չէր ԱԺ պատգամավորուհուն: Այս մասին Ազգային ժողովի նիստում իր ելույթի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

«Անկեղծ ասած, նախանձություն կա՝ մեջներն ընդդեմ տիկին Հակոբյանի։ Տիկին Հակոբյանը, երբ գալիս է մարզեր՝ «Կրթվելը  նորաձև է» շրջանակներում, ուղղակիորեն պետք է տեսնեք՝ ինչպես են իրեն դիմավորում, իրեն ոնց են սիրում։

Օղորմած տատս էր ասում՝ էշն ինչ գիտի,  նուշն ինչ է, դե անկիրթ մարդիկ չգիտեն՝ կրթվելու իմաստը որն է»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել