
Hraparak.am-ը գրում է.
Շարունակվում է Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման քննարկումը, որը ներկայացնում է թե պաշտպանի գործունեության ընդհանուր գնահատականը, և թե մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակը։
Բացի այդ, նիստի ընթացքում ներկայացվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Այն ընդգրկում է մարդու իրավունքների խախտումների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջարկվող բարեփոխումները։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/54d2f20ea7df33a3577a273f3741b31a
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել