
Վերջին օրերին հետևում եմ, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան՝ իր սատելիտներով ու մետաստազներով, փորձում հերթական պատվերն իրականացնել՝ արժեզրկել Մեծ Հաղթանակը։
Զուգահեռ իրականություն է ստեղծվում, որտեղ հերոսների հիշատակը մղվում է ետին պլան, իսկ մեր ժողովրդի ներդրումը՝ ժխտվում։
Ու այս ամենի ֆոնին՝ պարտության սիմվոլը մեկնում է Մոսկվա՝ խոնարհվելու մի Հաղթանակի առաջ, որը կայացել է նաև հայ ժողովրդի արյան, քրտինքի ու խիզախության շնորհիվ: Երևանում, սակայն, իր թիմով նա ջանում է այդ հաղթանակը ներկայացնել որպես օտար պատմություն՝ մեզ թողնելով միայն պարտության և ստորացման ժառանգություն։
Սա այլևս ոչ թե պարզապես պատմական խեղաթյուրում է, այլ՝ ազգային արժանապատվության համակարգված մերկացում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=10233435806309150&id=1594911888&mibextid=wwXIfr&rdid=UlPAOcEgF6qwSkzY#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել