
Շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու համար, դա անիմաստ աղմուկ է, այս բոլոր կարևոր հարցերի շրջանակներից խուսափելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով վարչապետին ինմիչմենտի ենթարկելու նախաձեռնությանը:
Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարում է բոլոր ոլորտներում:
Լրագրողներին հետաքրքրում էր ԱԺ փոխխոսնակի կարծիքը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին, և արդյոք ակտիվիստին ծեծելու համար թաղապետը չպետք է պաշտոնանկ արվի: Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց. «Դա իմ որոշելիք հարցը չի: Ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ և ես կարծում եմ, որ անընդունելի է նման պահվածքը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել