Մինչ Սիմոնյան Ալենը հեգնում է ընդդիմությանը՝ պնդելով, թե 300000 ադրբեջանցիների վերադարձի սպառնալիքի մասին հայտարարությունները շինծու են, Ադրբեջանը հաստատ քայլերով առաջ է  ընթանում՝ նվաճելով նորանոր հորիզոններ. Վաշինգոնի միջազգային կոնֆերանսը՝ նվիրված «Ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների» թեմային, որը կազմակերպում է 2023-ին ստեղծված «Բաքվի նախաձեռնողական խումբը», կարևոր քայլ է՝ Սիմոնյան Ալենի լավատեսությունը «ջրելու» համար: Հարց է առաջանում՝ եթե ընդդիմության պնդումները սխալ են, ապա ինչո՞ւ է Բաքուն հետևողական քաղաքականություն վարում՝ միջազգայնորեն լեգիտիմացնելով թուրքերի՝ Հայաստան վերադարձի հարցը, հայերիս փատացի ցեղասպան մատուցելով այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում:

 

Քանի որ ժամանակակից աշխարհում փողի զոռոֆ հնարավոր է  շատ բան անել, իսկ Իլհամը փող շատ ունի, ապա չկասկածեք, որ թուրքերը հասնելու են իրենց նպատակին՝ հատկապես հաշվի առնելով Նիկոլի՝ կուռկուռի ձագին բնորոշ կեցվածքը:

 

Եթե ՔՊ-ն թուրքի ճուտ չէ, ապա թող համարձակվի ու հակընդդեմ քայլ անի՝ թուրքերի առաջ դնելով  ասենք Ադրբեջանից տեղահանված 500000 հայերի վերադարձի հարցը: Կանե՞ն, իհարկե ոչ. կոմպրոմատների տակ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել