Իմպիչմենտի տարբերակին «ոչ» ասելով՝ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը փորձում է լուծել իր համար ամենամեծ գերխնդիրը՝ ներընդդիմադիր մրցակցության հարցը. կարծում են, թե եթե 2026-ի ընտրություններին հասնի բանը, երրորդ նախագահի քաղաքական թիմը կհայտնվի լուսանցքում, և եթե նույնիկսկ Նիկոլին «չկռեն» էլ, դրանից շատ չեն տուժի, քանզի կդառնան ընդդիմադիր դաշտի միակ «վոժդը»:
Այդ հայտարարությունից ստեղծվում է այնպիսի տպավարություն, թե «Հայաստան» դաշինքում հավես չունեն՝ Նիկոլի դեմ իրական պայքար մղելու, լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, և որ ոչ միայն «լեզու են գտել» ՔՊ-ի հետ, այլև կանխավ պայմանավորվել են 2026-ի «ռասկլադի» շուրջ, կամ իրենց թվում է, թե պայմանավորվել են: Իսկ եթե իմպիչմենտի պրոցես է սկսվում, պայմանավորվածութուններն ի չիք են դառնում, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվում:
Ափսոս, որ չեն հասկանում՝ վերջում Նիկոլը «քցելու է» առաջին հերթին հենց իրենց, քանի որ եթե բանը հասավ 2026-ին, ԱԺ-ում կարող է տեղ չգտնել և որևիցե պրոռուսական ուժ: Հետևաբար՝ կա՛մ հիմա, կա՛մ երբեք:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4063
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



