
168.am-ը գրում է․
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Գյումրու ավագանիում ոչ միայն տեսնելու եք, այլև լսելու եք, նաև հպարտանալու եք, լրագրողների հետ զրույցում ասաց Սարիկ Մինասյանը։
«Ես որևիցե մեկի հետ գժտված չեմ եղել։ Կոնյակով ու բոմբոներկայով չեմ եկել շնորհավորելու, բայց բարևեցինք, շատ նորմալ է։ Բոլորս հայ ենք, գյումրեցի են, ո՞նց կարող ենք չբարևել։ Մենք յուրաքանչյուր նիստից առաջ հավաքվելու ենք, անցկացնելու ենք խմբակցության խորհրդակցություն»,-նշեց նա։
Ի պատասխան հարցին՝ քաղաքապետի ԺՊ եղած ժամանակ ի՞նչ է հասցրել անել Գյուրիի համար, Մինասյանը խորհուրդ տվեց հարցնել գյումրեցիներին.«Բնակիչներին հարցրեք, իրենք կասեն»։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/05/02/2209402.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել