Հասկանալի է՝ ինչ է անում Աշոիկի «հայրիկը». փորձում է մարդկանց մոտ ստեղծել առաջընթացի ու տնտեսական արբունքի թյուր տպավորություն՝ մոռանալկով հիմնավորել իր իսկ կողմից հրապարակված ցուցանիշները:
Իսկ իրական վիճակը մխիթարիչ չէ. արտաքին առևտրաշրջանառությունն էապես նվազել է. միայն արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 50%-ով անկում է ապրելէ: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ վերաարտահանման ծավալները էապես կրճատվել են, իսկ Հայաստանում արտադրվող ու արտահանվող ապրանքների ցանկը խիստ աղքատիկ է: Գումարած այս ամենին՝ Հայաստանում պրակտիկորեն բացակայում են արտաքին ներդրումները, ինչը մի կողմից պայմանավորված է տարածաշրջանային անկայուն իրավիճակով, մյուս կողմից՝ Հայաստանի՝ որպես պետության ահավոր վատ համբավով. մի երկրում, որտեղ գործադիրի ղեկավարը կարող է մի մատի շարժումով բանտել կամ ունեզրկել ցանկացածին, անհնար է ակնկալել արտաքին ներդրումներ:
Ինչո՞ւ սրա մասին Նիկոլը ստատուսներ չի գրում: Չի գրում, որովհետև ճշմարտությունը նրան քաղաքականապես ձեռտու չէ, որովհետև իրականությունը նրա համար կործանարար է: Բայց Նիկոլը պետք է մի բան հասկանա՝ երկրի վիճակի մասին մարդիկ կարծիք են կազմում ոչ թե «Ֆեյսբուքի» օգնությամբ, այլ սեփական կենսամակարդակի վերաբերյալ դատողությամբ, իսկ Հայաստանում բնակչութան հիմնական մասը բնավ լավ չի ապրում, ավելին՝ վիճակն ավելի է խորանում ու ստիպում չտրվել Նիկոլի «վարդագույն» ստատուսներին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4415
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



