Tert.am-ը գրում է.

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:

Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։

«Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։  Իրանը միշտ աջակցել է հաղորդակցման ուղիների ստեղծմանը և ընդլայնմանը՝ դա համարելով արդյունավետ քայլ՝ երկրների տնտեսական զարգացման և տարածաշրջանային առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ: Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել