
Civilnet.am-ը գրում է.
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ Տարբեր ծրագրերով բազմամիլիարդանոց խախտումների համար հարուցված քրեական գործերով մինչ այժմ որևէ մեղադրյալ չկա։ Այս մասին գրել է «ՍիվիլՆեթ»-ը:
ՍիվիլՆեթն ամփոփել է ԱՆԻՖ-ի ծրագրերն ու գործունեությունը։
Fly Arna-ի ճակատագիրը
ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումը, թերևս, Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագրում էր։ Ընկերությունը ներկայում լուծարման փուլում է։ Fly Arna ապրանքանիշը ներկայացնում էր «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը 2021-ի դեկտեմբերի 10-ին էր պետական գրանցում ստացել։ Ընկերության գույքը արգելանքի տակ է, հարուցվել են տասնյակ վարույթներ՝ դրամական պահանջների վերաբերյալ։
Այս ընկերությունում կառավարման խնդիրները սկսեցին ի հայտ գալ ստեղծումից դեռ մեկ տարի չանցած՝ 2022-ի հոկտեմբերին։ Օրինակ, աշխատակիցները բարձարձայնում էին իրավունքների խախտումների մասին։ Այնուհետև թռիչքները դադարեցվեցին, իսկ լիցենզիան կասեցվեց։
2024-ի մարտի 20-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուկան է փոխվել կորոնավիրուսային համաճարակից հետո, հայկական շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել, ծրագիրը ձախողվել է։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։
2024-ին լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանի դեմ հերթական արբիտրաժային հայցն է նախապատրաստվում. հայցվորը լուծարված Fly Arna ավիաընկերության 49 տոկոսի բաժնետեր Air Arabia-ն է։
Արևային կայանների կառուցման ծրագիրը
ԱՆԻՖ-ը 2021-ի հուլիսին հայտարարեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմելու էր 174 մլն դոլար, և ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը պետք է լիներ խոշորագույնը Հայաստանում։
Արևային կայաններն արդեն 2025-ից պետք է տեղադրված լինեին Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում։ Մինչ օրս, սակայն, այդ կայանների շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: