ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել էոր Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին աջակցելու համար:

«Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին: Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը, եւ ձեզ նախազգուշացրել են»,- գրել է նա X-ում:

«Ձեզ համար հետեւանքներ կլինեն այն ժամանակ եւ այն տեղում, որոնք մենք կընտրենք»,- ավելացրել է Պենտագոնի ղեկավարը։

Մարտի 15-ին Միացյալ Նահանգները սկսել է զանգվածային հարվածներ հասցնել հութիների թիրախներին, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը։ Ինչպես հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը եւ նավարկության ազատության ապահովմանը։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ» շարժումը պարբերաբար հարվածներ է հասցնում Կարմիր ծովի հյուսիսում գտնվող USS Harry S. Truman ավիակրին հրթիռներով եւ անօդաչու սարքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել