168.am-ը գրում է.

Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը հանդիպում են ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ։

Կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և այդ պոտենցիալի արդյունավետ իրացման կարևորությունը։

Հանդիպման մասնակիցները արձանագրել են, որ վերջին շրջանում ՀՀԿ – «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, որը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել