
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.
«Մեր պահանջը ոչ քաղաքական է։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը, հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ նախարարի գլխավորությամբ, վերանայեն իրենց որոշումն ու չեղյալ հայտարարեն, քանի որ այդ որոշումը մի իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար։ Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան։ Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ դրանց տված նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով առաջարկում է բողոքի ակցիայի մասնակիցներին, որպեսզի գնան քաղաքապետարան, քննարկեն և ինքը պատրաստ է դիմել կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի շահ քաղաքացու։
Բողոքի ակցիայի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի մեծ թվով պարեկներ՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր նույնպես բնակիչների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն, ընդառաջեն քաղաքապետին, մեկնեն քաղաքապետարան՝ տեղում հարցը քննարկելու համար»։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/04/27/1282429
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել