Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարություն էր տարածել` «հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին»:
Փաշինյանական քարոզչության և նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրություններն, իհարկե, «վրիպում» և շրջանցվում են, սակայն խոշորացույցի տակ են դրվում երկրի ներսում քաղաքական կամ քաղաքացիական բողոքի տարբեր դրսևորումները, որոնք ըստ իշխանության անթույլատրելի են, որովհետև վնաս են հասցնում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների խիստ փխրուն հոգիներին:
ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար` Հայոց ցեղասպանությանը հարցը արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Անկարային միջնորդ կարգելու առումով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0G858g2cgzVauEo2JU6n6BwwgaNv3WcMUgTGQqmeu7B7eH6ojvThSdDqKFWvEXW4pl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



