Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան պատմել է՝ ինչ են քննարկում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները Թբիլիսիում այսօրվա հանդիպմանը: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը բացել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել երեք երկրներին: Կնախանշվեն հնարավոր համագործակցության ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները համատեղ մոտեցումներ մշակեն մի շարք հարցերի շուրջ»,- լրագրողներին ասել է Լաշա Դարսալիան:

Հայկական կողմը բանակցություններին ներկայացնում է Վահան Կոստանյանը, Վրաստանը՝  Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ Էլնուր Մամեդովը:

Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել