Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան 13 հասցեի մոտից։
Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում կրակված պարկուճ կամ պարկուճներ, ինչպես նաև գնդակ չեն հայտնաբերվել, ինչը կասկածներ է առաջացնում իրավապահների մոտ, որ կրակոցները հնարավոր է այլ տեղ եղած լինեն, ինչը պարզվում է, պարզվում է նաև  վիրավորի ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել