Tert.am-ը գրում է.

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկության հիման վրա մենք հանդիպումներ ունեցանք, հանդիպեցին հիմնականում Արցախի Ազգային Ժողովի և «Հայաստան »խմբակցության համատեղ աշխատանքային խմբի անդամները, որոնք այս ժամանակահատվածում լուրջ համատեղ աշխատանք են իրականացնում արցախցիների իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական և տարբեր ոլորտ ներում աշխատանք իրականացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ բազմաթիվ նախաձեռնություններ Արցախի վերաբերյալ իրենց ուշադրության կենտրոնում են եղել. «Կփորձենք օգտագործել մեր ամբողջ գործիքակազմը Արցախի իրավունքների պաշտպանության գործում»,-նշեց նա: 

Անդրադառնալով արցախցիների կողմից իրականացվող տարբեր բողոքի ակցիաների վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասաց, որ ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել