Hraparak.am-ը գրում է․

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)  գարնանային նստաշրջանում քննարկումներ կանցկացնի Վրաստանում ստեղծված իրավիճակի շուրջ։

Դեբատների ընթացքում կքննարկվեն վրացական պատվիրակության մանդատի վավերացման վերաբերյալ բանաձեւի հետ կապված հետագա միջոցառումները։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին ԵԽԽՎ-ն Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով բանաձեւ է ընդունել։

ԵԽԽՎ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ սկսել բոլոր շահագրգիռ կողմերին և սոցիալական դերակատարներին, այդ թվում՝ իշխող մեծամասնությանը, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը ներառող գործընթաց՝ անհապաղ անդրադառնալու անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նկատված թերություններին ու խախտումներին և ստեղծել անհրաժեշտ պայմաններ նոր խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական միջավայրում անցկացնելու համար։

ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից հետո վրացական պատվիրակությունը դադարեցրեց իր գործունեությունը ԵԽԽՎ-ում։

Հավելենք, որ ապրիլի 7-ից 11-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել