
Ուկրաինան հայտնել է Կրիվոյ Ռոգի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման մասին. զոհերի թիվն արդեն հասել է 18-ի, նրանցից 9-ը երեխաներ են։
Ինչպես հայտնում է РБК-Украина-ն, վկայակոչելով քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի և Դնեպրոպետրովսկի ՕՎԱ-ի ղեկավար Սերգեյ Լիսակի Telegram ալիքներին, հարվածը հասցվել է ապրիլի 4-ի երեկոյան՝ բալիստիկ հրթիռներով։
Ավելի ուշ քաղաքը գրոհել են անօդաչու թռչող սարքերը, ինչի հետևանքով խոցված չորս վայրերում հրդեհներ են բռնկվել:
«Կրիվոյ Ռոգի վրա հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 61 մարդ, որոնց թվում կա 12 երեխա, հիվանդանոցներում է գտնվում քաղաքի 40 բնակիչ, մյուսները ամբուլատոր հսկողության տակ են»,- հաղորդում է Կրիվոյ Ռոգի շրջանային ռազմական վարչությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել