
Մարիշը փաստացի հղում է կատարել ընդդիմության շատ կոնկրետ թևին ու ուրախությամբ արձանագրել այն փաստը, որ վերջինս մտադիր է ընտրությունների միջոցով ձեռնոց նետել Նիկոլին: Մինչդեռ հայտնի է, որ ընդդիմության մյուս թևը չի դադարում նախազգուշացնել, որ Նիկոլի հետ ընտրություների գնալը լի է լրջագույն վտանգներով՝ 2021-ի դառը փորձը մատնացույց անելով: Տվյալ դեպքում վախեցնողը Մարիշի հիացմունքն է. նա կոնկրետ բա՞ն գիտի, արդեն տեղյա՞կ է, որ ընտրություններով երկրում իշխանափոխության հասնել չի ստացվի անգամ 2026-ին, թե՞ կարծում է, որ իրենք այնպես են սերտել վարչական ռեսուրսի չարաշահման ու ընտրակեղծարարության մեխանիզմները, որ ընտրությունների միջոցով ընդդիմությունը չի կարողանալու իշխանափոխության հասնել ցանկացած դեպքում:
Ընտրություններում Նիկոլին «կրելու» մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը, որի քարոզիչները չեն դադարում թիրախավորել ընդդիմության այն թևին, որը, լինելով, իրատես, պնդում է, որ ընտրություններով Նիկոլին հեռացնելն անիրատեսական նպատակ է:
Արդյոք ընտրությունների գնալու հարցը ՔՊ-ի հետ համաձայնեցված չէ՞ արդեն, Մարիշի երջանկությունն ու գոհունակությունը չափազանց չարագույժ է թվում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3944
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել